26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չնայած մերժմանը՝ Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջելու են

Կապանի քաղաքապետարանը մերժել է “Կապանը կապանցիներին” քաղաքացիական նախաձեռնության դիմումը՝ սեպտեմբերի 7-ին Կապանի մշակույթի հարակից հրապարակում հավաք անցկացնելու մասին:

Քաղաքապետարանը պարզաբանել է, որ հավաքի իրազեկման մասին դիմումը ուշ էր ներկայացվել:

Ըստ օրենքի, հավաք անցկացնելու համար կազմակերպիչներն առնվազն պետք է 7 օր շուտ տեղյակ պահեին քաղաքապետարանին նախատեսվող հավաքի մասին, սակայն սեպտեմբերի 5-ին է իրազեկման մասին դիմումը մուտք եղել քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այսօր Կապանում հանրահավաք են կազմակերպում՝ պահանջելով բոյկոտել սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները, եւ մարզպետի հրաժարականը:

Չնայած քաղաքապետարանը չի արտոնել հավաքը, այնուամենայնիվ նախաձեռնության հեղինակները իրենց ծրագիրն իրականացնելու են եւ, ըստ մեր աղբյուրների, հավաքը կլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ