26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուխով՝ օդում կախված

Վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե  հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, ապա իր այս խոսքերը նա լրագրողների խնդրանքով մեկնաբանեց: Ասաց,  որ կառավարության գլխավոր խնդիրն  է լինելու ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել, որ այդ հնարավորությունները իրական լինեն:

Անշուշտ, գեղեցիկ ձեւակերպում է: Ավելին, արդեն իսկ դրական քայլ է, որ վարչապետ Փաշինյանը հիշեց՝ տնտեսություն կա:

 «Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան եւ կստեղծվեն եւ կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,-նախօրեին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Թե կոնկրետ ինչն է վկայում, որ երկիրը լուրջ զարգացում պետք է ապրի, թերեւս, վարչապետն ու միայն վարչապետը գիտի, որովհետեւ տնտեսության աշխուժացման միտումներ ոչ միայն չենք տենսում, այլեւ առհասարակ, կառավարության տնտեսական գործունեություն չենք տեսնեում: Չենք տեսնում բարեփոխումներ, չենք տեսնում նախաձեռնություններ, չենք տեսնում նոր ծրագրեր ու ներդրումներ, որոնց մասին վարչապետը սիրում է խոսել:

Մինչդեռ տեսնում ենք համատարած թանկացումներ: Մամուլը գրում է, որ չնայած միջազգային շուկայում կարագի գինն իջնում է, Հայաստանում շարունակում է թանկանալ: Տեսնում ենք անսպառ պոպուլիզմ, կրքոտ խոսքեր, ոչ ավելին: Մեկ էլ՝  տեսնում ենք սեփական իշխանությունն ամեն գնով հաստատելու եւ տեւական դարձնելու եռանդուն պայքար:

Հենց սա է, թերեւս պատճառը, որ վարչապետը շտապում է դեպի դեկտեմբեր, դեպի արտահերթ ընտրություններ: Այ այստեղ թռիչքաձեւ շտապողականությունը ցայտուն է, ի տարբերություն տնտեսության «թռիչքաձեւ զարգացման»: Շտապում է ոչ այն պատճառով, որ արտասահմանյան ներդրողները գլուխ են ջարդում իրենց գումարները Հայաստան բերելու, որ սփյուռքից մեր հայրենակիցներն ուզում են մեծ թափով հայրենադարձվել, որ իրականություն դարձնի իր խոստումը, թե Հայաստանում ոչ մի աղքատ մարդ այսուհետեւ չի լինելու, որ բարձրացնի աշխատավարձն ու թոշակը: Ամենեւին այդպես չէ: 

Շտապում է, որովհետեւ գիտի՝ մարդկանց գեղեցիկ ու կրքոտ խոսքով երկար չես կերակրի,  հեղափոխական էյֆորիայի վրա երկար հույս չես դնի, դիմակներով մարդկանց «ասֆալտին փռելու» տեսարաններն էլ կկորցնեն իրենց հմայքը ինչ-որ պահի, երբ ձմեռը կթակի դուռը, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի էժանացման մասին հայտարարությունները մնան հանրահավաքների հարթակներում,  շարքային հեղափոխականը ուշքի է գալու, հարցեր է տալու, պատասխաններ՝ ակնկալելու …

Իսկ ո՞վ է պատասխան տալու՝ հանրահավաքի մարդի՞կ, չէ՞ որ վերջին ամիսներին Փաշինյանն իր հայտարարությունները ժողովրդի անունից է անում եւ կոլեկտիվ պատասխանատվության տանում՝ ամեն ինչում հռչակելով ժողովրդի իշխանությունը: Ով է պատասխանատուն, ումի՞ց պետք է ակնկալել չկատարված խոստումների մասին պատասխանները: Ինչպես կասեր վարչապետը՝ մնում է օդում կախված: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ