26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ԼԲԳՏ ֆորումով Արևմուտքը ձեռնոց է նետում մեր պետությանը և ժողովրդին

Ինչպես արդեն հայտնի է նոյեմբերին Երևանում նախատեսվում է  անցկացնել քրիստոնյա միասեռականների միջազգային ֆորում: Հայաստանում եկեղեցին և մի շարք ՀԿ-ներ կանխելու են այդ միջոցառումը և պահանջելու ԱԺ-ից ԼԳՏԲ-ների հակաբարոյական քարոզչությունն ու գործունեությունը կանխող օրենքներ ընդունել: Նախօրեին տեղի ունեցավ հանրահավաք՝ ընդդեմ ԼԳԲՏ-ների քարոզչության : Հանրահավաքի մասնակիցները այս հորդորով նամակ  հանձնեցին ՀՀ վարչապետին, սակայն դրա պատասխանը դեռևս չեն ստացել:

Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի ՍԱստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ պետք է պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Քահանան վստահ է՝ միասեռականների իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնող այս քայլը միայն առաջինն է և սրան հետևելու են էլ ավելի վտանգավոր քայլեր՝ օրինակ՝ ինցեստի օրինականացումը:

«Եթե մենք թույլ տանք, որ այսպիսի օրենք մտնի մեր մեջ, բնականաբար նրանք տարբեր ձևերով հանդես կգան և կմտնեն եկեղեցի, որովհետև եկեղեցին կախված է պետությունից, որքան էլ մենք ժխտենք այն»,-նշեց  Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:

Քահանայի խոսքով՝ այս ամենի արդյունքը լինելու է այն, ինչ-որ Եվրոպայում կամ Ամերիկայում է, և այս այլասերումը թափանցելու է նաև  եկեղեցի. «Սա ազգի կործանում է նշանակում է»,-շեշտեց քահանան:

«Քրիստոնեական արժեհամակարգի և   ավանդական ընտանիքի պաշտպանության»  համահիմնադիր  Հայկ Այվազյանն էլ շեշտեց՝ այլասերությանը դեմ է ողջ ժղովուրդը, ոչ միայն եկեղեցին:

«Տարիներ շարունակ Արևմուտքը ձգտում է, որ ՀՀ-ում ընդունվեն այլասերում տարածող օրենքներ,  ընդհուպ մինչև դպրոցներ տարածվեն դրանք: Այս ԼԲԳՏ  ֆորումով Արևմուտքը ձեռնոց է նետում մեր պետությանը և ժողովրդին»,-ընդգծեց Այվազյանը:

Վերջինս վստահ է, եթե ԼԳԲՏ ֆորումի ներկայացուցիչները տեսնեն, որ ժողովրդի մոտ դիմադրությունը հստակ չէ, կսկսեն հասարակության մեջ ավելի ակտիվ տարածել այս արատավոր երևույթը:

Բանախոսները շեշտում են՝ մի բան հստակ է, նրանք ամեն ինչ անելու են, որ նոյեմբերին նախատեսված ԼԲԳՏ ֆորումը չկայանա:

Նրանք կարծում են, որ  պայքարը պետք է սկսվի օրինական դաշտում. «Պետք է իրավական առումով ամրագրել օրենք, որով կարգելվի միասեռականության քարոզը»,-ասաց Այվազյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ