26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասնակիցները կշրջեն Հայաստանի մարզերով. Հրապարակ

Սույն թվականի նո­յեմբերի 15-18-ը Երեւանում կանց­կացվի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆո­րումը: Այս տեղեկությունը մոտ մեկ ամիս առաջ փոթոր­կեց հայ հասարակությանը: Երեւանում այս միջոցառման կազմակերպիչն է «Նոր սե­րունդ» հասարակական կազմակերպությունը: Ի դեպ, սա առաջին ֆորումը չէ՝ աշխարհում նույն անվա­նումով ֆորումներ ամենուր են կազմակերպվում, իսկ Հա­յաստանում ԼԳԲՏ համայնքի համաժողով կազմակերպվել է անգամ 2015 թվականին: Սակայն ուշագրավ է, որ կազ­մակերպիչ «Նոր սերունդ» ՀԿ-ն գաղտնի է պահում ֆո­րումի անցկացման վայրը:

Բացի այդ, տեղեկություն ստացանք, որ մասնակցու­թյան հայտերի ներկայացման ժամկետը սպառվել է, եւ նոր դիմողներին ասվում է՝ տե­ղերն արդեն զբաղված են: Զանգահարեցինք «Նոր սերունդ» ՀԿ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ ֆորումի անցկացման վայրը գաղտնի է պահվում: Ասացին, որ որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ ֆորումի վերա­բերյալ: «Ոչ մի ինֆորմացիա չենք տալիս ֆորումի վերա­բերյալ, շուտով մեր կայքում պաշտոնական հայտարա­րությամբ կներկայանանք»,- ասաց աշխատակիցը:

Հարցրինք նաեւ, թե որն է պատճառը, որ այլեւս հայտեր չեն ընդունվում: Պատասխա­նեցին, որ հայտերի ընդուն­ման ժամկետը լրացած է: Ճշտող հարցին՝ ժամկետն է լրացել, թե մասնակցող­ների թիվը, հրաժարվեցին մեկնաբանություններ տալ: Այնուամենայնիվ նշեցին, որ ֆորումի անցկացման վայրը հայտնի է միայն մասնակցող­ներին:

Թերթի տեղեկություններով՝ ֆորումին մասնակցելու է նաեւ «Փինք Արմենիա» ՀԿ-ն: Կազմակերպության նախա­գահ Նվարդ Մարգարյանից փորձեցինք ճշտել ֆորումի անցկացման վայրը, սակայն, կարծես թե, նա նույնպես տեղեկացված էր, որ այդ թեմայով որեւէ բան չպետք է հայտնի:

Բայց թերթի աղբյուրների հավաստմամբ՝ ֆորումը կանցկացվի հենց «Փինք Արմենիա» ՀԿ տարածքում: Բացի այդ, նախատեսվում է նաեւ, որ ֆորումի մասնա­կիցները շրջելու են Հայաս­տանի մարզերով:

Նշենք նաեւ, որ մամուլում տարածված լուրերի համա­ձայն՝ ֆորումին մասնակցե­լու հրավեր է ստացել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նրա մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը մեզ հետ զրույցում նշեց, թե կարծում էին, որ այդ թեման փակվել է, քանի որ բազմիցս հերքել են այդ լուրերը, եւ մեկ անգամ եւս հերքում են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ