26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պահանջում են

՛՛Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում՛՛ ալտեր-կոնֆերանսի մասնակիցները ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում՛՛ միջազգային կոնֆերանսը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի ՛՛տնտեսվարման մոդելի՛՛ լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի ազդեցության սքողմանն ուղղված քայլ։

Ուստի ալտեր-կոնֆերանսի մասնակիցները պատրաստել են հայտարարություն, որը կներկայացվի Մարիոթ հյուրանոցի ներսում անցկացվող կոնֆերանսի մասնակիցներին, այնուհետև կքննարկվի հյուրանոցիդ դուրս անցկացվող ալտեր կոնֆերանսի ընթացքում:

Տեքստն ամբողջությամբ՝ ստորև՝

 ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում՛՛ միջազգային կոնֆերանսի կապակցությամբ Երևան, մարտի 25

Մենք՝ ՛՛Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում ՛՛ալտեր-կոնֆերանսի մասնակիցներս, Մարիոթ հյուրանոցում անցկացվող ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում՛՛ միջազգային կոնֆերանսը գնահատում ենք որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի ՛՛տնտեսվարման մոդելի՛՛ լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի սքողմանն ուղղված քայլ։

Կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատների աջակցությամբ։ Այս երկրների հանքարդյունաբերական կազմակերպությունները ներկայում շահագործում են կամ պլանավորում են շահագործել հանքեր Հայաստանում։

Մասնավորապես՝ անգլիական ՛՛Լիդիան Ինթերնեշնլ՛՛ կազմակերպությունը շարունակում է փորձեր կատարել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ուղղությամբ՝ օգտվելով Համաշխարհային բանկ գրուպի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի ընթացքում ՛՛միջազգային լավ պրակտիկայից և պատասխանատու հանքարդյունաբերությունից՛՛ խոսելու են հենց այս կազմակերպությունները, ինչպես նաև հանքարդյունաբերական  ընկերությունների ներկայացուցիչները՝ առանց նախապես անդրադառնալու հանքարդյունաբերության արդյունքում բազմաթիվ իրավունքների և նորմերի խախտումներին, աղքատության աճին և բնակչության առողջության վրա աղետալի ազդեցությանը: Կոնֆերանսի կազմակերպիչները, մասնակիցները և օրակարգը, չնայած դրանցում Հայաստանի քաղաքացիական հասարակության փոքրաթիվ մասնակիցների, հուշում են, որ այն անց է կացվում միակողմանիորեն շահագրգիռ սուբյեկտների կողմից և չի կարող համարվել ոչ չեզոք, ոչ գիտական, ոչ էլ հավասարակշռված:

Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում`

● հանքարդյունաբերությունը կառավարությունը հռչակել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություն, քանի որ.

○ այն ամենահեշտ միջոցն է քիչ ներդրումով հսկայական շահույթ ստանալու

○ նվազ վերահսկելի է 

○ օֆշորային գրանցումների շնորհիվ առավել անտեսանելի է

○ չի կրում պոտենցիալ կամ առաջացրած վնասների դիմաց տույժեր

○ գտնվում է աշխարհում ամենացածր հարկման դաշտում

○ ապահովում է հսկայական եկամուտներ քչերի համար

○հեշտ է դրանից կորզել հսկայական կաշառքներ

●  հանքարդյունաբերությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր և մաքուր տնտեսական զարգացման մոդելներ չեն մշակվում և խթանվում,

● հանքարդյունաբերական ընկերություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահի մաքսիմալացման սկզբունքով և ՛՛պատասխանատու՛՛ քայլերի չեն դիմի մինչև այդպիսիք չպահանջվեն օրենսդրությամբ, իսկ  օրենսդրությունն այսօր նման պահանջներ չի ներկայացնում (ՀՀ օրենսդրությունը ձևավորվում, կարգավորվում և փոփոխվում է մասնավորապես Համաշխարհային Բանկի ՛՛թավշյա՛՛ թելադրանքով),

● շահագործման լիցենզիա է տրված Հայաստանի բնական ռեսուրսների պաշարների  ավելի քան 70%-ին. մետաղական հանքերի 84%ին և ոչ մետաղական հանքերի 64%-ին,

● հանքարդյունաբերությունն ապահովում է պետբյուջեի մուտքերի ընդամենը 5%ը, որի մեծամասնությունն էլ (շուրջ 80%-ը) ապահովում է ընդամենը մեկ ընկերություն,

●  պաշտոնական տվյալների համաձայն աղքատ է բնակչության 36%-ը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն օրական  3 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ,

●  չկան գործուն մեխանիզմներ՝ ապահովելու շահագրգիռ հանրության վճռորոշ մասնակցությունը հանքարդյունաբերական ծրագրերում որոշումների կայացման գործընթացում և պաշտպանելու համայնքների գույքային և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը,

●  առողջապահական պետական հատկացումները գնալով նվազում են, էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված շատ հիվանդություններ այլևս պետպատվերով չեն բուժվում, սակայն բնակչության առողջական վիճակը գնալով վատթարանում է,

●  չկա դատաիրավական պրակտիկա պատասխանատվության ենթարկելու հանքարդյունաբերական մեքենայություններում և կոռուպցիայում թաթախված պաշտոնյաներին,

Եվ հաշվի առնելով, որ այս հարցերը չեն քննարկվելու միջազգային կոնֆերանսի ընթացքում, ապա նման խորագրով միջազգային կոնֆերանսի կազմակերպումը մեկնաբանում ենք որպես իրական պատկերը և իրական մարտահրավերները կոծկելու փորձ:

Փոխարենը, պահանջում ենք հետևյալը։

ՀՀ կառավարությունից  պահանջում ենք`

● Կասեցնել ընդերքօգտագործման իրավունք ունեցող, բայց շահագործումը չսկսած աղետալի ծրագրերը,հատկապես մետաղական հանքերին վերաբերող ծրագրերը (Թեղուտ, Ամուլսար, Մեղրաձոր, Սվարանց, Բարձրաբերդ, Տաշտուն և այլն)

● Ապահովել գործող հանքերի շահագործման թափանցիկության, շահագործողներին պարտադրել տեխնոլոգիաների արդիականացում, իրականացնել հարկերի ավելացում, մասնավորապես՝ թափոնների տեղադրման համար հարկում, շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների փոխհատուցում, աշխատողների և ազդեցության անմիջական գոտում գտնվող բնակիչների առողջության ապահովագրում

●  Իրականացնել հանքարդյունաբերողների ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողություն

●  Կատարել ընդերքի հարստության շահագործման արդյունքում առաջացող եկամտի արդարացի բաշխումհանրության ներկայիս և ապագա անդամների միջև, օրինակ՝ ստեղծել սերունդների անձեռնմխելի ֆոնդ, իրականացնել խիստ հարկային քաղաքականություն, երաշխավորել պարտադիր պետական բաժնեմասիառկայություն

●  Կասեցնել օֆշորային գոտում գրանցված հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից իրականացվողծրագրերը, բոլորին բերել ներպետական հարկային դաշտ և ապահվելու բոլոր սեփականատերերի մասին տեղեկատվության մատչելիություն

●   Համայնքներին օժտել ծրագրերի հաստատմանը մասնակցելու լիարժեք և վճռորոշ իրավունքով

●  Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ հանրության կողմից հանքարդյունաբերական ծրագրերի վերահսկողություն իրականացնելու համար

● Ամրագրել օգուտների և վնասների գնահատման ամբողջական մեխանիզմներ օրենսդրության մեջ, այդ թվում՝ ներմուծել էկոհամակարգերի ծառայությունների գնահատումը որպես օրենքով պահանջվող գործընթաց

● Պարտադիր դիտարկել այլընտրանքային տնտեսական հնարավորությունները հանքարդյունաբերական ծրագրերի քննարկման ժամանակ

● Կատարել մինչ այժմ հանքարդյունաբերական ընկերությունների պատճառած էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում և ապահովել վնասի հատուցում

●  Ներդնել ՛՛աղտոտողը վճարում է՛՛ սկզբունքը և  հանքարդյունաբերական թափոնների համար սահմանել բարձր վճարներ ու կատարել գանձումներ

●  Համագործակցել ՀՀ դատախազության հետ և ապահովել, որ քննվեն մինչև այժմ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերությանը և շրջակա միջավայրի անվտանգության նկատմամբ կատարված ոտնձգություններին, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից պահանջում ենք `

● Համաշխարհային բանկից՝ իրականացնել Հայաստանում զարգացմանն ուղղված 20-ամյա գործունեությանաուդիտ, Հայաստանի զարգացման մեջ իր դերի գնահատում, իր կողմից հովանավորվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես նոր ՛՛Ընդերքի մասին օրենսգրքի՛՛  արդյունավետության, այդ թվում՝ դրա արդյունքում ոլորտի բարելավման չափանիշների գնահատում և արդյունքների հանրայնացում

●  Իսպառ բացառել Հայաստանում նոր հանքեր շահագործելուն ուղղված ներդրումային ծրագրերը (մասնավորապես՝Ամուլսարի ոսկու հանքը)

●  Ֆինանսական աջակցություն տրամադրել միայն մաքուր զարգացման ծրագրերին:

Դիվանագիտական ներկայացուցիչներից /դեսպանատներից պահանջում ենք`

●  Դադարեցնել հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները և սեփական երկրների մասնավոր ընկերություններին հովանավորելը

●  Դադարեցնել ՀՀ կառավարության նկատմամբ հանուն հանքարդյունաբերության իրականացվող ճնշումները

●  Պահպանել բացարձակ չեզոքություն և հետապնդել ժողովուրդների միջև բարեկամության և աշխարհի ժողովուրդների բարեկեցության նպատակները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ