27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով. Աշոտյան

«Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով։ Այս օրերին և շաբաթներին դուք կարող էիք տեսնել նման բան հակառակ կողմից։ Մենք չենք այրում կամուրջները մեր ընդդիմախոսների հետ բանակցությունների համար, հակառակը` բարենպաստ մթնոլորտ ենք ստեղծում դրա համար», – ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Այսօր խորհրդարանն ընդունել է կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։ Օրինագիծը պաշտպանում է խորհրդարանը լուծարումից վարչապետի հրաժարականի դեպքում։

Անհրաժեշտ է ցույց տալ, որ քաղաքական բանավեճերը չպետք է վերածվեն ֆիզիկական դիմակայության, հավելեց պատգամավորը։

«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լեզու գտնել խորհրդարանի և հասարակության հետ։ Եթե նա ցանկանում է ապահովել քաղաքակիրթ գործընթաց օրենքի շրջանակում, ապա շատ կարևոր է հանգստացնել մարդկանց», – հայտարարեց Աշոտյանը։

Նշենք, որ օր նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ 67 կողմ: «Ելք» դաշինքի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ