24 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Թամարի տարիները` Ֆրունզիկի կողքին. կպատմի հուշերը

image_6817

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի կինը, ցանկություն ունի հրապարակել Մհեր Մկրտչյանի մի շարք անհայտ լուսանկարներ և նրա հետ կապված պատմությունները:

Այս հարցում որոշել են համագործակցել Թամար Հովհաննիսյանն ու կինոգետ Զավեն Բոյաջյանը: 

՛՛Զավեն Բոյաջյանը քսան տարի արդեն հեռավորության վրա փորձում է ինձ ներքաշել այդ ձեռնարկի մեջ: Նախագծի խմբագիրը հենց նա է: ես Երևան եկա թե չէ, որոշեցինք ծրագիրը իրականություն դարձնել՛՛,-լրագրողներին  պատմեց Թամար Հովհաննիսյանը: Խոսքը մեծ նախագծի մասին է, որը հրատարակչական հիմնավորմամբ է,  չնայած իր մեջ  մեգաէլեմենտներ էլ է պարունակում:

՛՛Մինչև տարվա վերջ լույս կտեսնի առաջին գիրքը, բայց խոսքը երեք գրքի մասին է: Նախագծում կան նաև երկու ֆիլմեր, բայց մեկի նյութն է դեռևս լիարժեք պատրաստ: Նկարները երբևէ ոչ մի տեղ չեն հրապարակավել: Դրանք Թամար Հովհաննիսյանի արխիվից են: Նրանց համատեղ կյանքի և ստեղծագործական տարիների մասին պատմող՛՛,-ասաց Զավեն Բոյաջյանը:

Առաջին ֆիլմը կլինի ֆոտոալբոմով: Մհեր Մկրտչյանի մահից հետո թեև բազմաթիվ գրքեր են լույս տեսել, սակայն պատմությունների մեջ Մհեր Մկրտչյանը ավելի շատ անեկտոդային կերպարով է ներկայացված:

Բանախոսները հավաստեցին, որ հուշերի գիրք գրելը բավականին դժվար է, սակայն, մեծ դերասանի  կինը փորձում է այսքան տարի հետո վերարտադրել իր կյանքի տարիները:

Թամար Հովհաննիսյանը արդեն մեկնաբանել է լուսանկարներ, ինչը ենթադրում է, որ մինչև ամառ, այսինքն՝ մինչև Մհեր Մկրտչյանի ծննդյան  հոբելյանական տարելիցը, առաջին գիրքը պատրաստ կլինի: 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ