13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Չէի ուզենա Փաշինյանը Հիտլերի նման ավարտեր եւ Հայաստանի ու Արցախի միջեւ կառուցվեր Լաչինի պատ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվին, որ Հայաստանում վախի մթնոլորտ է։ Դրա վկայությունն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքով, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններն են։

«Այս քարոզարշավը ահաբեկում էր քաղաքական ուժերին, գնաց ոչ ցանկալի լրատվամիջոցի ահաբեկում։ Այս մթնոլորտը չի կարող համարվել ժողովրդավարական», – ասաց Արամ Հարությունյանը եւ հավելեց. «Վարչապետը ամեն անգամ կարգին Հայկոյի կողքին կանգնելով` սպառնում էր, թե ձայն չտալով մեզ, վտանգում եք Հեղափոխությունը»։

Արամ Հարությունյանի խոսքով, այս ընտրությունները ամենաբացահայտ ճնշումների տակ անցան։ «Եթե Սերժ Սարգսյանն ասում էր, ինչքան ուզեմ կխփեմ, Նիկոլ Փաշինյանը ասաց, փորձեք մեզ ձայն չտալ։ Հիտլերի ժամանակ էլ էր ժողովուրդը օվացիա անում եւ կոդն էլ պատահական չէ. իմ պայքարը, այստեղ իմ քայլը։ Ես չէի ուզենա, որ Փաշինյանը Հիտլերի նման ավարտեր եւ հետո Հայաստանի ու Արցախի միջեւ կառուցվեր Լաչինի պատ», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ