26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:  ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի ուղերձում, մասնավորապես ասված է.

«Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին եւ դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Շնորհավորում եմ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ «Լույս» դաշինքին` Երեւան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ