26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ

«Պատրաստ ենք բանակցության: Եթե կգա, կառաջարկի, կմտածենք»,- այսպես է պատասխանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ն լուծարելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարություններին: Հիշեցնենք, Փաշինյանն այսօր Նյու Յորքում տեղի հայերի հետ հանդիպմանը նշել է, թե Երեւան վերադառնալուն պես բանակցություններ կսկսի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ՝ ԱԺ-ն լուծարելու հարցի շուրջ:

 ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հարցի վերաբերյալ հստակ մոտեցում ձեւակերպե՞լ է, թե՞ ոչ , Բաղդասարյանը պատասխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ցրելու հարցին օրերս անդրադարձել էր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Էդուրադ Շարմազանովը. «Ազգային ժողովն ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը` անկախ որևէ ՏԻՄ ընտրության արդյունքից:Երևանի ընտրություններն ընդամենը ՏԻՄ ընտրություններ են և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ խորհրդարանը լուծարելու հիմք»,-ասել է Շարմազանովը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ