26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոմիտասը մեր գրաբար լեզվի նման է, կորցնում ենք նրան. մաեստոր Չեքիջյան

Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ՝ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Նպատակը՝ փառատոնի միջոցով Վարդապետի  մշակությային ժառանգության հանրահռչակումն  է՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական մշակութային տարածքում:

Փառատոնի բացումը Արամ Խաչատրյան համերգասրահում է: Պատիվը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբինն է՝ մաեդտրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

«Ամեն առիթով, երբ Կոմիտաս ենք ներկայացնում, շահում ենք, բայց Կոմիտասը մեր գրաբար լեզվի նման է, կորցնում ենք նրան» ,-փառատոնին ընդառաջ ասուլիսին ասաց մաեստորոն:

Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն Ֆրանսիան, Բոլիվիան ու Ճապոնիան ներկայացնող  երաժիշտներ: Այս տարի փառատոնը կներկայանա ոչ միայն մայրաքաղաքային ու մարզային  ծրագրով, այլեւ միջազգային կոմպոնենտ կունենա: Փառատոնը նաեւ Ֆրանսիա կգնա: Սեպտեմբերի 28-ին Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում՝  կանցկացվի «Կոմիտաս. Ավանդականի եւ ժամանակակցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն 6 երկիր ներկայացնող արվեստագագետներ:   Փարիզում նաեւ խմբերգային երաժշտության երեկո է նախատեսված: Հանդես կգա Voix de Stras երգչախումբը:

«Այս համագործակցությունն ապացույցն է Ֆրանսիայի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ համակրանքի:  Կոմիտասն արտացոլում է 2 երկրների միջեւ հարաբերությունների ողջ խորությունը: Փարիզը ընտրելով, որպես գիտաժողովի անցկացման վայր, հարգանքի տուրք է մատուցվում Ֆրանսիային: Մենք ուրախ ենք այդ ուշադրության համար եւ ուրախ ենք, որ միջոցառումը համընկավ Ֆրանկոֆոնիայի օրերի եւ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի հետ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին: Կոմիտաս թանգարան-ինստիտուտում Հայաստանի մանկական երգչախումբը վարդապետի գործերը կներկայացնի:

Փառատոնի շրջանակում  Հառիճավանքում կհնչի Կոմիտասի պատարագը՝ Հովեր երգչախմբի կատարմամբ: Վայրը պատահական չի ընտրված: Հառիճավանքը Վարդապետին հարազատ միջավայր է: Փառատոնին Կոմիտասի գործերը կներկայացվեն բնագրային հիմքի վրա: Նպատակը՝ Վարդապետի գործերը հանրայնացնել ակադեմիական մաքրությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ