11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Այդ դեպքում կստացվի՝ մենք տաքսի ընկերություններին «մատաղ ենք արել». տաքսի ծառայությունների ղեկավարները՝ վարչապետին

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից, ասաց` թեև իրենք ողջունում են վարչապետի այս քայլը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի վերապահումներ արվեն:

Սահակյանը գտնում է, որ նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ:

Վերջինս փաստում է, որ օնլայն տաքսիների հայտնվելուց հետո խախտվել է օրենքը և նրանք խանգարում են օրենքի դաշտում աշխատող և հարկեր վճարող բոլոր տաքսի ծառայություններին. «Ըստ մեզ՝  անհատ տաքսու վարորդներ պետք է դիտարկվեն միայն այն վարորդները, ովքեր իրենց մեքենայով որոշակի ժամերի կորոշեն գումար աշխատել օրվա հացի  խնդիրը լուծելու համար:  Բայց եթե անհատ տաքսու վարորդը ներգրավվում է մի օնլայն տաքսու կազմակերպության մեջ և ստանում է պատվերներ, ապա նա դադարում է լինել անհատ տաքսու վարորդ»,-ասաց նա:

Սահակյանը գտնում է, որ անկախ նրանից այդ օնլայն տաքսիները կվճարեն հարկեր թե՝ ոչ անվտանգության տեսակետից ելնելով այդ տաքիսները պետք  է լիցենզիա ստանան:

«Բռավո» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը համաձայնելով Սահակյանի հետ նկատեց՝  վարչապետի հայտարարությունը անհասկանալի է իրենց համար: 

Հարցին՝ վարչապետի այս հայտարարությունը վերաբերո՞ւմ է նաև օնլայն տաքսիներին, Սահակյանն ասաց.«Եթե այս հայտարարությունից հետո օնլայն տաքսի կազմակերպությունները չհամարվեն որպես տաքսի ծառայություն և նրանց նկատմամբ չկիրառվեն նույն օրենքները ինչ-որ մյուս սերվիսների նկատմամբ, կստացվի, որ մենք տաքսի ընկերություններին քաղաքապետի ընտրությունների ժամանակ ուղղակի «Մատաղ ենք արել»»:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ