23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակ Զեյնալյանը ծրագրային տեսլական ունի

Ինչպես արդեն գիտենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, դրանից հետո որոշվեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է նաև «Լույս» դաշինքը, որի  քաղաքապետի թեկնածուն  Արտակ Զեյնալյանն է: Վրեջինս գիտի և լավ է պատկերացնում Երևանի առաջ ծառացած խդիրների լուծման տարբերակները:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ խնդիրներից առաջնայիններն են աղբահանությունը, տրանսպորտը և կանաչապատումը, սրանց կողքին քաղաքապետի թեկնածուն առանձնացրեց ամենակարևորը՝  Երևանը մասնատված է. «Բացակայում է այն գիտակցումը, որ պրոբլեմները համընդհանուր են և բյուջեն միասնական է»,-ասաց Զեյնալյանը, հավելելով՝  կարիք ունենք ներդրումային միջոցները ավելացնելու՝ առաջացած խնդիրերը լուծելու համար:

Համայնքներում հանդիպող առաջնային խնդիրներից Զեյնալյանը բարձրացնում է  աղբահանության հարցը. «Բակերում առաջացած անտանելի վիճակը մտահոգիչ է և խանգարում է նաև զբոսաշրջության զարգացմանը»,-փաստեց նա:

Ինչպե՞ս են պատրաստվում պատշաճ կերպով իրականացնել աղբահանության լուծումները, երբ ամբողջ Երևանը գրեթե համատարած աղբի մեջ է,  Զեյնալյանը գիտի՝ աղբահանության խնդիրը բազմաշերտ է,  այն պայմանավորված է աղբավայր տանող ավտոճանապարհի որակով, որը պետք է վերանայել հատուկ ծրագիր մշակելով:

 «Լույս» դաշինքի ծրագրից չի վրիպել նաև Երևանի ճատրատարապետական տեսքի խնդիրները, նրանք արծարծել են այդ հարցերը ևս. «Ունենք ծրագիր  և մեր խնդիրներից է ունենալ մեծ պլան, ոճ և հաստատել դրանք: Մեզ չի բավարարում այն  ճարտարապետական տեսքը, որն այսօր կա»,-նշեց Զեյնալյանը;

Վերջինս շեշտեց՝  Երևանում կառավարումը լինելու է ներառական և հաշվի է առնվելու Երևանցու կարծիքը և տեսակետը. «Մեր նպատակն է դասականից տարբերվող ղեկավարում իրականացնել Երևանում»,-ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ