19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ագրեսոր պետությունը Ադրբեջանն է, ոչ թե՝ Հայաստանը. Փորձագետ

images

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է Ադրբեջանի Հանրապետությանը  պատերազմ հայտարարելու մասին որոշում:

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել էր ՀՀ-ում պայմանական  «Շանթ» զորավարժութան իրականացման ընթացքում ՀՀ-ի՝  Ադրբեջանին հայտարարելուն: Պարզ է, որ ՀՀ-ում անցկացվող զորավարժությունը հակահարձակողական պաշտպանողական բնույթի է, և որևիցե ագրեսիա չկար, ինչի մասին փորձում էր խոսել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Henaran.am– ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր առավոտյան  Ադրբեջանի ՊՆ տեղադրած հաղորդագրությունում նշվում է, որ սեպտեմբերի 17-22-ը վերջիններս  անցկացնելու են խոշոր զորավարժություն, որը ըստ հայտարարության լինելու է, Արցախում Հայաստանի ստորաբաժանումների դեմ: «Այստեղից կարելի է հասկանալ, որ ագրեսոր պետությունը հենց Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Կարող ենք ասել, որ սա իրենց պատասխանն էր մեր զորավարժությանը, բայց իրենց պաշտոնական տեքստում նշված է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն»:

Անցկացվող զորավարժությունների  բովանդակության մեջ պայմանական թշնամի նշելուն կամ պետության անունը տալուն անդրադառնալով Հովհաննիսյանն  ասաց, որ ակնհայտ փաստ է, որ ցանկացած զորավարժության դեպքում, եթե անգամ զուտ պայմանական թշնամի են նշում այդ թշնամին շատ հստակ է թե մեր և թե իրենց դեպքում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ