26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է թավշիստների ագիտպրոպը մոնտաժել եւ ինտենսիվ տարածում Սերժ Սարգսյանի հարցազրույցի այդ հատվածը

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել “հող հանձնելու” թեման:

Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ և նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեր Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները:

Հիշեցնեմ, որ վարչապետը օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց, որ “դուք ՄԻԱՅՆ հող հանձնելու մասին եք բանակցել”:


Եվ ահա, կտրելով Կիսիլյովին տրված հարցազրույցից իրենց ուզած կտորը, այդ վայ-պոլիտտեխնոլոգները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին:

Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի դուք վարչապետի PR-ով չզբաղվեք, իսկ Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք:

Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի ամբողջական տարբերակը խնդրից իսկապես հասկացող և մտածող մարդկանց համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ