26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուրս գալ քանդելու, ստորացնելու տրամաբանությունից, ատելության մթնոլորտից. ՀՅԴ-ում մտահոգ են. Իրավունք

Երեկ համացանցում հայտնվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված զրույցը: Այս մասին ի”նչ են մտածում ՀՅԴ-ում՝ թերթը պարզել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանից:

Մամուլի ասուլիսում ԱԱԾ պետը հարց է տալիս՝ ինչպե՞ս ստացվեց, որ իր խոսակցությունը ձւսյնագրվեց, փոխանւսկ ինքը պատասխաներ այդ հարցին, թե ինչպես ստացվեց, որ մեր երկրի Ազգային անվտանգության ծւսռւսյության պետի խոսակցությունը ձայնագրվեց։ Ես հարց եմ տալիս
եւ ակնկալում եմ նրա պատասխանը, ոչ թե սպասում նույն ձեւակերպմամբնրա հարցին։ Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեոախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել
մեր՝ քւսղաքւսցիների մասին։ Այս ամենը չի կարող չմտահոգել։ Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը։ Պետք է վերանւսյել երկրում տարվող կւսդրային քաղաքականությունը։

«Պոլի փայտ լինի՝ ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը։ Պետք է հասկանալ, որ ցանկացած քաղաքական ուժ, ստանալով որոշումների կայացման մենաշնորհի հնարավորություն, չի տարբերվելու նախորդներից, ովքեր էլ լինեն այդ ուժի ներկայացուցիչները։ Այսօր մենք պետք է փոխենք մեր մոտեցումները։ Այս հզոր շարժումը, մեր
երիտասարդության ներուժը պետք է ուղղելոչ թե ընդդեմի, այլ հանունի համար։

 Բայց այսօր հենց այսպես նոր իշխանություններն են խոսում  նոր, արդար, մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովող երկիր կառուցելու մասին…

 Այո, բայց կառուցել, առաջին հերթին նշանակում է դուրս գալ քանդելու, ստորւսցնելու տրամաբանությունից, ատելության մթնոլորտից։ Մենք իրավունք չունենք չվերանայելու մեր անցած տարիներն ու չխու­սափելու արդեն կատւսրվւսծ սխալների կրկնությունից։ Մոտ 25 տարի առաջ էլ ժո­ղովրդի նույն խանդավառությամբ իշխանության եկավ Լեւոն Տեր֊Պետրոսյանը։ Ինչ ունեցանք արդյունքում։ Նրա ու նրա թիմի թողած դաժան ժառանգությունը՝ անվերադարձ սեփականաշնորհված ու թալանված գործարանների տեսքով, մինչեւ օրսդեռեւս չգերազանցված ընտրախախտումների դասերի տեսքով դեռ երկար են խնդիրներ առւսջւսցնելու մեր երկրի համար։

Հարցրեք Ձեզ շրջապատող մեծերին։ Ճշտեք, թե ինչ դաժան օրեր էին դրանք, եւ կուզեի՞ք արդյոք դուք էլ անցնել այդ փորձությունների միջով։ ԼՏՊ-ն եկավ իշխանության ու սկսվեց իր իսկական ծրագրի իրականացումը մի թիմով, որը կամ չէր գիտւսկցում ծրագրի էությունը, կամ էլ, լւսվ էլ գիտակցելով, երկիր էր քանդում։ Այս ամենից պետք է հետեւություն անել։

Ճիշտ է, խիստ կարեւոր է, թե ինչ ծրագրով են գալիս հրապարակ առաջնորդները, բայց պակաս կարեւոր չէ նաեւ, թե ինչ թիմով են գալիս, եւ կարող է արդյոք այդ թիմն իրականացնել այդ ծրագիրը։ Մեկը ռազմահայրենասիրությունը կոչում է շիզոֆրենիա, մյուսը Զոյա Թադեւոսյանի բերանով նորից հրապարակ է բերում ԼՏՊ-ի ւսռւսջնահերթ մոտեցումը Արցախի հարցում, մեկը հայտարարում է, թե
Հայաստանում պետք է ձեւավորվի իրենց թիմի առաջ բերած արժեհամակւսրգը, իսկ
թե որն է դա, կարող ենք միայն ենթադրել՝ տեսնելով աղանդավորական շարժման ւսկտիվությունը, մարիխոււսնւսյի օգտագործման ու համասեռամոլության նկատմամբ չափից դուրս հանդուրժողականությւսն պահանջները, սորոսականների գերակտիվությունը։

Քաղաքապետի իրենց թեկնածուն էլ առաջ է բերում Վանո Աիրադեղյանի «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսն ու ժողովրդին բաժանում սեւերի ու սպիտակների։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ