26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը կպատժի

Օրենքի նախագիծը մշակվել է ջրային պետական կոմիտեի կողմից, իսկ Բնապահպանության նախարարությունը առաջարկություն է արել, որ լինի հետևյալ պայմաններով. ջրառը 170 մլն խմ-ից բարձրանա մինչև 240: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՛՛Մենք առաջարկել ենք՝ բացասական բալանս չարձանագրվի, դա՝ առաջին, երկրորդ խնդիրը վերաբերում էր այն բացասական բալանսին, որ այս տարի կդիտարկվի. հաջորդ տարվա համար պետք է ծրագիր ներկայացվի, և այդ բացասական բալանսը վերականգնվի, այսինքն՝ եթե 2013 կամ 2014 թվականի տվյալներով մենք արձանագրում ենք բացասական բալանս, ապա 2015 թվականին մենք պետք է ունենանք այնպիսի ծրագիր՝ ցածր ջրառի իրականացման, որ կբերի այդ բացասական բալանսի համալրմանը՛՛,- ասաց նա:

Նշենք, որ խոսքը ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ է: Նախագծով առաջարկվում է  մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ,  կախված Սևանա լճից  սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների Հրազդան գետ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ, ջրատվության աստիճանից:

Նախարարը նշեց՝ պատգամավորները տարբեր առաջարկներ կարող են կատարել՝ ինչպես են պատկերացնում իրենց իսկ պահանջած հստակեցումը, սակայն նախարարության տեսանկյունից դա հստակ է, պարզապես իրենք այսօր չգիտեն՝ ինչպիսի բացասական բալանս կլինի, այդ իսկ պատճառով չեն կարողանա հստակեցնել, թե ինչ ծավալով պետք է պակասեցնել, որ բալանսը շարունակվի:

Հարցին, թե հանրությանը հայտնի գործարարներից ովքեր ձկնաբուծական տնտեսություն ունեն, նախարարը պատասխանեց. ՛՛Մեզ դա չի հետաքրքրում, չի հետաքրքրում, թե ովքեր են, չկան մարդիկ, մեզ վրա չեն կարող ազդել, մենք պատժում ենք, պատժել ենք՛՛: Նախարարը նշեց, որ անուններ չի թվարկում, սակայն օրինակ բերեց՝ Պետրոս Սահարյան անվամբ անձնավորությանը պատկանող ձկնաբուծարանում ստուգումներ են իրականացրել և պատժամիջոցներ: Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, նրանցից որևէ մեկը ձկնաբուծարան ունի՞, Հարությունյանը պատասխանեց. ՛՛Նորից եմ կրկնում. մենք բոլոր խոշոր ձկնարդյունաբերողների և բոլոր խոշոր ջրառ իրականացնող անձանց անուն-ազգանունները, գրանցման վայրը և այլն ամբողջապես տեղադրել ենք մեր կայքում, անկեղծ ասած՝ ես չեմ ուզում, որ դուք ինձ այդպիսի հարցեր տաք, որովհետև մենք փոխում ենք օրենքի կետը՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ