26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե երկու գործընկերների միջև կան խնդիրներ, ապա պետք է երկխոսության միջոցով դրանք լուծել. Միջազգայնագետը Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Պուտին-Փաշինյան հանդիպումը փորձ էր ՀՀ վարչապետի կողմից  իրողությունները, երկկողմ հարաբերություններում եղած խնդիրները , ինչպես նաև այն մոտեցումները, որոնք ՀՀ-ն ունենալու է ՌԴ-ի հետ ներկայացնելու համար:

Միջազգայնագետը կարևորում է նման հանդիպումները. «Եթե երկու գործընկերների միջև կան խնդիրներ, ապա ամենակարևոր հանգամանքը հանդիպումների հաճախականությունն է և երկխոսության միջոցով դրանք լուծելը »,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց փորձագետը:

Կոնկրետ խնդիրներին անդրադառնալով՝ Սարգսյանն ասաց, որ կան ներքաղաքական գործընթացներ, որոնք Ռուսաստանում ոչ միանշանակորեն են ընդունվել կամ ընկալվել, միջազգայնագետը նշեց հատկապես Մարտի 1-ի գործի հետ կապված Ռուսաստանի արձագանքը և հիշեցրեց, որ ՀՀ Պն նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել, և Ռուսաստանը հայտարարաել է, որ  Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և Ռուսաստանը չի հանձնելու նրան Հայաստանին:

Ընդհանուր առմամբ գնահատելով հանդիպումը՝ Սուրեն Սարգսյանն ասաց, թե հանդիպումն անցել է բավականին հետաքրքիր մթնոլորտում:

Հարցին, արդյո՞ք երկու երկրների ղեկավարների հայտնած կարծիքը,  թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն ժամանակաշրջան են ապրում, իրականությանը համապատասխանում է, Սարգսյանը պատասխանեց, որ ինքը չի հիշում մի փուլ ժամանակակից պատմության մեջ, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն վատ. «Այո՛, հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի անհասկացվածություններ, բայց դա չի նշանակում, որ հարաբերությունները ծայրաստիճան լարված են կամ վատ»;

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել։ Կրեմլում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա երկու առաջնորդների երրորդ հանդիպումն է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ