26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ Անահիտ Թարխանյանն ասաց, որ իրենք ներկայանալու են ընտրություններին որպես «Հանրություն դաշինք»:

«Մեր թիմի հիմնական ներկայացուցիչներն են Արմեն Հովհաննիսյանը, Անի Երեմյանը և Արա Մուրադյանը: Մեր հիմնական նպատակն է հանրության շահերը ներկայացնելը և  մենք շեշտը դնելու ենք այն խնդիրների վրա , որոնք կարևոր են Երևանի հանրության  և հասարակության համար»,-նշեց Թարխանյանը:

Վերջինս կարևորեց գալիք ընտրությունները նրանով, որ դրանք առաջինն են Թավշյա հեղափոխությունից հետո և շատ կարևոր է, որ հանրությունը ունենա մեծ վստահություն՝  ներկայացվող ուժերի հանդեպ:

Թարխանյանը բոլոր հասարակական քաղաքական ուժերին կոչ է անում միանալ իրենց՝ պահանջելով ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հրաժարականաը.«Մենք չենք կարող մասնակցել և բացատրել հանրությանը թե ինչու է պարոն Մուկուչյանը շարունակում մնալ իր տեղում, երբ երկրում իրավիճակ է փոխվել»,-ասաց նա:

Առավել մանրամասն ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ