26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները, փոխարինել մեր ապօրինություններով. Փաշինյանը ուղիղ եթերում էր

Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և չկա ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, կանգնեցնել ժողովրդի հեղափոխության ճանապարհը, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին՝ կհայտնվի պատմության աղբանոցում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ն օրինականության հաստատումն այլընտրանք չունի: «Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության,  այս ճանապարհն այլընտրանք չուն,ի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար ՀՀ օրենքների սահմանված կարգով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ այս ողջ պրոցեսի ընթացքում  կառավարությունը, իշխանությունը  նույնպիսի պատասխանատվություն է զգում պետականության, ժողովրդի առաջ, և իրենք այս քաղաքական գործընթացը կազմակերպելու են ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և չեն անցնելու այդ սահմանները ոչ մի պարագայում:

 «Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները, փոխարինել մեր ապօրինություններով, ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպանններ, այլ ուզում ենք տեղափոխել պետական բյուջե: Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացած ամեն մի լուման, ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ևս շեշտեց, որ ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, քանի որ ՀՀ-ում կա մի տեր, մի իշխանություն, և դա ՀՀ քաղաքացին է: Այսպիսով նա բոլորին օգոստոսի 17-ին՝  ժամը 18:30-ին, հրավիրեց Հանրապետության հրապարակ` քաղաքացու իշխանության հաստատման հարյուր օրը ամփոփելու համար և խոսելու հետագա հաղթարշավի արդյունքների մասին:

«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-ասաց նա:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ