26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ «բարտեր» է կնքել. Հրապարակ

Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից եւ լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մեզ  ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։ Մենք փորձեցինք կապ հաստատել պրն Հովսեփյանի հետ, բայց նրա հետ կապի բոլոր հնարավոր միջոցները վերջին օրերին անհասանելի են։

Մեր տեղեկություններով՝ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»,– գրում է օրաթերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ