26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ից ովքեր չեն միացել Քոչարյանի համար ստորագրահավաքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը:

Ինչպես հայտնի է, ստորագրահավաքին միացել են 46 պատգամավոր. ԱԺ չորս խմբակցություններից երեքից միացել են ստորագրահավաքին: Բացակայում են միայն «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրությունները: Սակայն ստորագրահավաքին միացած ՀՀԿ-ականների անունները համառորեն գաղտնի են պահում: Մեզ հաջողվեց ճշտել նաեւ չմիացածների մի քանի անուններ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այս օրերին բուժման նպատակով գտնվում է արտերկրում եւ չի միացել ստորագրահավաքին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ նշեց, թե առհասարակ տեղյակ չի եղել ստորագրահավաքի մասին, իրեն ոչինչ չեն ասել, ինքն էլ չի միացել: Ամեն դեպքում նա խուսափեց նշել` իմանալու պարագայում կմիանար, թե ոչ:

Ստորագրահավաքին չի միացել եւ այս օրերին Դիլիջանում է գտնվում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը եւ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն էլ չի միացել ստորագրահավաքին: Հայտնի է, որ ստորագրահավաքին չեն միացել նաեւ Ալիկ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ