26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մասիսը սիրում է իր քաղաքապետին. բողոքի ակցիա ի աջակցություն Մասիսի քաղաքապետի

ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: 

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Դավիթ Համբարձումյանն անհիմն է մեղադրվում: «Մասիսը սիրում է իր քաղաքապետին, Մասիսն իր քաղաքապետի հետ է»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

Հավելենք, որ այնուհետև դատարանը բավարարել էր ոչ միայն Մասիսի քաղաքապետի, այլև նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ