26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան Բոստանջյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին.

Այս առնչությամբ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վարդան Բոստանջյանը  նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանին կալանավորելու հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թեեւ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել:

«Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին՝ հետապնդում»,- ասել էր նա: Հարցին՝ ինչի՞ հիման վրա է այն քաղաքական հետապնդում համարում, Բոստանջւյանը պատասխանել էր. «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու։ Եթե կալանավարումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։  Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ