27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Մանկության հիշողությունները վերականգնելու միջոց է գտնվել

Վաղ մանկության հիշողությունները կարելի է վերականգնել՝ պարզել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Աշխատանքի արդյունքները տպագրվել են Current Biology ամսագրում։

Մարդիկ հազվադեպ են հիշում, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ 3-4 տարի առաջ։ Սակայն մկների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ այդ հիշողությունները հավերժ կորած չեն։ Գիտնականները սովորեցրել են փոքրիկ մկներին ճանաչել հոսանքի թույլ լարումով որոշակի տուփը, որը դնում էին նրանց թաթի մեջ։ 15 օր անց մկները մոռանում էին, որ կարող են հոսանքահարվել։

Այդ ժամանակ գիտնականները մկների ևս մի խումբ են վերցրել և հիպոկամպում (գլխուղեղի հիշողության կարևոր բաղադրիչ) որոշակի նեյրոններ են հայտնաբերել, որոնք արձագանքել են հոսանքի հարվածին։ Այն բանից հետո երբ նրանք մոռացել են հոսանքահարվելու վտանգի մասին, գիտնականները օպտոգենետիկայի մեթոդներով խթանել են գիտափորձի սկզբում հայտնաբերված նեյրոնները։ Պարզվել է, որ մկների 70%-ը ի վիճակի են եղել հիշել, որ տուփն իրենից վտանգ է ներկայացնում։

Դեռևս հնարավոր չէ հաստատ ասել, թե արդյոք մարդիկ մոռանում են իրենց մանկությունն այնպես, ինչպես մկները։ Ամեն դեպքում, հետազոտությունները ցույց են տալիս, որ հիշողությունները կարելի է վերականգնել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ