26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նման համագործակցությունները ժողովրդական դիվանագիտության լուրջ միջոցառումներ են

Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կոմիտաս» փառատոնը, որի ժամանակ  համատեղ ելույթով հանդես կգան  «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը» եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Կոմիտաս» փառատոնի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ այս միջոցառումները կլինեն շարունակական:

«Ամեն տարի Հառիճավանքում,  Կոմիտասի ծննդյան օրը մենք համերգ ենք ունենում, և երբ 2017 թվականին «Կոմիտաս» փառատոնը պաշտոնապես գրանցվեց, առաջին հյուրը եղավ «Փարիզի ճամփորդող երիտասարդներ» երգչախումբը:  Այն երկրը,  որտեղ այցելում են նրանք, սովորում են այդ երկրի երգերը և հաջորդ շրջագայության ժամանակ երգում են հենց դրանք». -նշեց Հեքեքյանը:

Հաքեքյանի խոսքով՝ հաճելի զուգադիպությամբ փառատունին մասնակից մյուս խումբը՝  «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը»  ևս Ֆրանսիայից է:  Նա նշեց, որ սա մանկական շատ հայտնի երգչախումբ է, որը երգել է աշխարհի տարբեր մեծ բեմերում:

«Սրանք  համերաշխության, բարի կամքի, մերձեցման շատ լավ խորհրդանիշ են, և նման համագործակցությունները  ժողովրդական դիվանագիտության լուրջ միջոցառումներ են»,-ընդգծեց նա և հավելեց, որ փառատոնը  լինելու է ամեն տարի և ամբողջ տարվա կտրվածքով:

Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշենի խոսքով՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում նման համերգով ներկայանալը. « Մեր երգչախմբի առանձնահատկությունն այն է , որ մենք առաջարկում ենք օպերային երաժշտություն, բայց  դրան զուգահեռ նաև  հայ և ֆրանսիական հոգևոր երաժշտություն ենք մատուցում»,-ասաց նա:

Նշենք նաև, որ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Առավել մարամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ