26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորների թվի ավելացումը եռակի անգամ կավելացնի բյուջջեյից գանձվող ծախսերը

Վերջերս ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է դատավորների թվի երեք անգամ ավելացման անհրաժեշտության մասին: Henaran.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանն ասաց՝ հարցը ունի մեկ այլ լուծում, այն է՝ փոփոխել հաշտարարության մասին օրենքը և համապատասխան լիազորություններ տալ հաշտարարներին լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լուծվել ամենացածր օղակում և չհասնել դատարան:
 

Փաստաբանի խոսքով՝ այսօր հաշտարարի ինստիտուտի կայացման հարցը կարևոր է այնքանով, որ գործող օրենքով հաշտարար կարող է լինել յուրաքանչյուր անձ՝ ով ունի բարձրագույն կրթություն. «Այսինքն՝ կոնսերվատորիա կամ պոլիտեխնիկ ավարտած անձ, ով չունի փաստաբանական փորձ կամ կրթություն, հանդես է գալիս որպես հաշտարար, դա սխալ է»,-նշեց նա:

Ըստ փաստաբանի՝ այս ինստիտուտի կայացման արդյունքում դատավորները կբեռնաթափվեն, և այլևս դատավորների թվի եռակի ավելացման կարիք չի լինի:  Ռուզաննա Տեր-Վարդանյանն ըդգծեց նաև, որ դատավորների թվի ավելացումը  եռակի անգամ կավելացնի բյուջջեյից գանձվող ծախսերը, քանի որ պետք կգան նաև շենքեր, ամեն դատավորին սպասարկող երեք հոգուց բաղկացած աշխատակազմ, թանկարժեք տեխնիկա, աշխատավարձեր, իսկ այսօր Հայաստանում դատավորների միջին աշխատավարձը կազմում է 420.000 – 1 200 հազար դրամ:

 Հարցին՝ արդյո՞ք այդ խոշոր ծախսերը չեն լինի  հաշտարարի ինստիտուտի կազմավորման դեպքում. փաստաբանը պատասխանեց.«Հաշտարարի ինստիտուտի կազմավորման դեպքում և լիարժեք գործարկման արդյունքում առանց մեկ լումա ծախսելու հնարավոր կլինի շատ արագ լուծել վճիռների կայացման խնդիրը»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ