26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպան՝ վարչապետի նվիրած զենքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին, տանն ինքնասպան է եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «ՏրանսԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան:

Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգեւատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել փաստաթղթեր առ այն, որ Նիկոլայ Գաբրիելյանը տվյալ հրազենով պարգեւատրվել է վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ:

Ինչպես հայտնի է 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ