26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճիշտ չէ վարչապետի որդուն պահել ուշադրության կենտրոնում. ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, հանդիպում է նորակոչիկների հետ: Այնտեղից բանակ է զորակոչվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ում հանդեպ ուշադրությունը բավականին մեծ է :
Պաշտպանության նախարարն ասաց, որ այստեղ հազարավոր նորակոչիկներ կան, ինչ պատճառով է այսքան ուշադրություն մեկ անձի նկատմամբ.«Այդքան էլ ճիշտ չէ նրան պահել ուշադրության կենտրոնում»:

Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ նախկինում պաշտոնյաների որդիները խուսափել են զինծառայության մեկնելուց և դա արտասովոր երևույթ է անգամ լրագրողների համար, Դավիթ Տոնոյանն ասաց.« Միգուցե, բայց ամեն ինչին կա չափ»:

Հարցին, թե նախարարը բացառո՞ւմ է, որ իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաների որդիները կխուսափեն ծառայությունից, Տոնոյանն ասաց. « Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից»:

Հարցին, թե երբ է զորակոչվելու իր որդին, որովհետև նույն ուշադրությունը նաև նրա նկատմամբ է լինելու, պաշտպանության նախարարն ասաց.«Մի քանի օրից է մեկնում ծառայության, բայց նման բան չի լինելու, ես թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու»:

Հարցին,թե ի՞նչ է նախատեսված այն պաշտոնյաների որդիների նկատմամբ, ովքեր արդեն տարկետման իրավունք ունեն, կամ խուսափել են ծառայությունից, Տոնոյանն ասաց, որ որոշակի աշխատանքներ են կատարվում, որպեսզի պարզենք, որ եթե եղել են ինչ-որ խախտումներ, օրենքի սահմաններում վերականգնվի իրենց ծառայելու իրավունքը:

Հարցին, թե այս զորակոչը նախորդներից ինչո՞վ է տարբերվում, Տոնոյանն ասաց. «Դեռևս չեմ կարող ասել, երբ կավարտվի, այդ ժամանակ կկարողանամ ինչ-որ բան ասել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ