26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապտակել է օպերատորին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ վստահված անձ Ֆլորա Թամազյանը Աքորի գյուղում ապտակել է օպերատորին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աքորի գյուղի ակումբի շենքում տեղակայված թիվ 31/01 ընտրատարածքում, գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Կամո Սիմոնյանի վստահված անձ Ֆլորա Թամազյանը ժամը 15.00-ի սահմաններում խոչընդոտել է իր լրագրողական լիազորությունները կատարող “Կենտրոն” հեռուստաընկերության օպերատոր Ռուդիկ Խաչատրյանին, հրել և ապտակել է նրան` արգելելով նկարահանումներ կատարել:
Ռ. Խաչատրյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ֆ. Թամազյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ