26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր դատախազները պետք է դատվեն Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյանը անուններ է տալիս

«Մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ ծիծաղ, ժպիտ ու հույս է առաջացել»,- այսօր «Մարտի 1-ի բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա նշեց, որ մարդիկ կորցրել են իրենց երեխաներին, բայց այսօր ուրախ են, որ իրենց երեխաների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն։

Նա ներկայացրեց մի ուղեցույց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, որն ինքն ուղարկել է և՛ Գլխավոր դատախազին, և՛ ՀՔԾ-ի պետին։ Մանուկյանն ասաց, որ այդ ուղեցույցի մեջ կան փաստական տվյալներ 2008 թվականին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։

«Մենք ԵՄ բոլոր երկրներին, ԱՄՆ-ին և միջազգային կառույցներին ուղարկել ենք  հիմնական հանցագործների անունները, որոնք իրականացրել են այս գործը, դիմել ենք  միջազգային կառույցներին, որ այս մարդկանց իրենց երկրներ չթողնեն։ Այստեղ բոլոր դատախազների, դատավորների անուններն են, որոնք վճիռներ են կայացրել արդար մարդկանց նկատմամբ,  բոլոր դատավորների անուններն են, որոնք կեղծ վճիռներ են կայացրել, բոլոր ոստիկաններն են, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել արդար մարդկանց նկատմամբ։ Միայն կարդամ դատախազների անունները, որոնք պետք է դատվեն, որոնք իրականացրել են այդ իշխանական  հրահանգը՝ Աղվան Հովսեփյան, Արամ Ամիրխանյան, Արմեն Մելքոնյան, Աշոտ Նադոյան, Բորիկ Չալեչյան, Գրիշա Միքայելյան, Գրիգոր  Թովմասյան և այլք։ Այս ուղեցույցը որ ՀՔԾ-ն նայի, կարող է խելոք ամեն ինչ անել»,- հայտարարեց  Մանուկյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ