26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իր կողքին սխալ մարդկանց պահեց … /վիդեո/

«Սուրենավան»  ջոկատի հրամանատարը տեղի տալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի հորդորներին՝ ժամանակին նոր-նոր ձևավորվող Գերագույն խորհրդի պատգամավոր է դարձել: Տասնամյակներ են անցել. Հովիկ Աղազարյանը հիշում է՝ ինչպես էին Վազգենի հետ ճանապարհին հաց, պանիր ու խաղող ուտում … իր հողին ամուր կպած, հողից սնվող ու անսպառ, խեն էներգետիկ բռնկումով մարդ, ընկեր եւ պետական գործիչ էր Վազգենը: 

«Այդ ժամանակ սպարապետը դեռ պատգամավոր չէր ու ամեն օր իրենց գյուղից գալիս էր ինձ վերցնում բերում Երևան և երեկոներն էլ տուն էր հասցնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը ցավում է, որ Վազգենը իր հոգու մաքրությանը տրվելով՝ իր կողքին սխալ մարդկանց պահեց.

«Հոկտեմբերի 27-ին նրա կողքին գտնվողները պարտավոր էին կյանքի գնով պահել սպարապետին: Բոլորի գրպաններում էլ անձնական զենք կար, թող փորձեին փրկել հերոսին…..»:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ