26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա հանցագործություն է և պետք է հետապնդվի ոստիկանության կողմից

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները ասացին, որ բողոքի ցույցերի արդյունքում հանքը շահագործման աշխատանքնեերը դադարել են, 1500 աշխատող այս պահին չի աշխատում  և ընկերությունը կրում է խոշոր չափի վնասներ:

Իրավաբան Արմեն Մելքումյանն ասաց, որ  դժգոհ են ոստիկանության կատարած աշխատանքներից.«Այս պահին ոստիկանության կողմից դրսևորվում է ոչ բավարար գրծողություններ: Սա հանցագործություն է և պետք է հետապնդվի ոստիկանության կողմից»,-նշեց նա:

Ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյան ընդգծեց, որ իրենք պատրաստ են ցանկացած երկխոսության, բայց դրա հիմքում պետք է լինի կողմերի միմյանց լսելու ցանկությունը. «Մենք ասում ենք եկեք երկխոսենք, բայց հակառակ կողմը դրսևորում է ռադիկալ մոտեցում և ասում է, որ հանքը պետք է փակվի և վերջ»,-շեշտեց Ստեփանյանը:

 Կազմակերպիչների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կոչը՝  «բացել ճանապարհները» պետք է կյանքի կոչվի:  «Մենք գտնում ենք, որ այս պահին չկան լուրջ բնապահպանական հայտարարություն և փաստեր, որոնք հիմք կլինեն  հանքի աշխատանքները դադարեցնելու համար,  հանքի վտանգավորության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Մելքումյանը և հավելեց, որ փորձագետները ուսումնասիրություն չեն կատարել այլ միայն փաստաթղթերը նայելով ասել են, որ կան որոշակի խնդիրներ:

Առավել մարամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ