26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեկվա լարվածությունից հետո իրավիճակը այս պահին հանգիստ է. ՊՆ

Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկվա լարվածությունից հետո Նախիջևանի հատվածում իրավիճակը այս պահին համեմատաբար հանգիստ է։ Հունիսի 30-ի գիշերը և հուլիսի 1-ի միջադեպերից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– գրառման մեջ նշել էր Արծրուն Հովհաննիսյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ