26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական եռուզեռն ավարտվում է, ՏՏ ոլորտի` առաջնահերթություն լինելը պետք է երեւա. Կարեն Վարդանյան

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարծում է, որ պետության քաղաքակնությունը տեխնոլոգիական ոլորտում պետք է փոխվի: Թեւե նոր կառավարությունը բարձր տեխնոլոգիաներն առաջնահերթություն է հռչակել, ՏՏ մասնագետը դեռ ոլորտում փոփոխություն չի տեսնում:

«Բնական է, բան չի փոխվել, իշխանափոխությունից հետո երկու ամիս է անցել եւ այդ երկու ամսվա ընթացքում  դժվար եմ պատկերացնում, որ դա կարող էր լինել, չնայած վարչապետը հայտարարել է որպես առաջնահերթություն, բայց մենք բոլոր կառավարություններից դա լսել ենք:  Հիմա այս քաղաքական  եռուզեռն ավարտվում է, արդեն երրորդ-չորորդ  ամսվանից, եթե դա առաջներթություն է, պետք է երեւա»,-նշել է Կարեն Վարդանյանը

Նրա խոսքով, այսօր միայն ԱՄՆ ու ու Եվրոպայում մոտ 3 միլիոն չբավարարաված ՏՏ եւ էլեկտրոնիկայի ոլորտի աշխատատեղ կա, որից եթե մի փոքր մասն էլ Հայաստան բերվեի, լուրջ մուտքեր կապահովվեն. «Մեզ համար լավ իրավիճակ է եւ ամեն ինչ կախված է նրանից,  թե մենք ինչքան խելք ունենք զարկ տալու  կրթությանը բիզնես կառավարմանը, կոմունիկացիայնին, որը հնարավորություն կտա այդ գործեը բերել Հայաստան: Մենք պետք է այդ տորթից մի կտորը վերցրենք, ընդ որում՝ ոչ թե ստից կտորը, որը միայն կոդինգի հետ է կապված, այլ լուրջ կտորը՝ որը ինժեներական խնդիրներ է լուծում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ