26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գայթակղությունը մեծ է․․․ ՀԱԿ֊ը կսպասի Փաշինյանի 100 օրվան /տեսանյութ/

«Լեւոն Տեր֊Պետրոսյանը իսկապես  բոլոր ճակատագրական պահերին  ճշգրիտ, լակոնիկ ներկայացնում է իր արաջարկությունը, հորդորը եւ իզուր եք կարծում, թե դրանք տեղ չեն հասել։ Բոլորն են հասել, ուղղակի, ավելի շատ հակված եմ մտածել, որ չի ցույց տրվել, թե այդ հորդորները տեղ են հասել։ Կարեւորը՝ դրանք օգտագործվել են, դրա արդյունքը երեւացել է՝ Ղարաբաղի հետ կապված վտանգը տեսաք, Վիգեն Սարգսյանի հայտարարության, մեր ընտրական հայտարարությունը, որոնք բոլորը եղել են գործնական եւ ճիշտ տեղին են հասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադարնալով այն դիտարկմանը, թե արդյոք կարող ենք համարել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված հորդորներն իրենց նպատակին են ծարայել։

Նշենք, որ տարբեր արիթներով Տեր֊Պետրոսյանը հանդես եկավ Փաշինյանին ուղղված հրապարակային հորդորով,  ըստ էության, ստանձնելով վերջինիս խորհրդատուի արաքելությունը։

Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ֊ի աջակցությունը ժողովրդական շարժմանը գործնական է եղել։ Արամ Մանուկյանն ասաց, որ պայքարի օրերին, երբ իշխանությունը դեր նախկին ղեկավարության ձերքում էր,  Եվրոպայի լիբերալների շարժումը միակն էր, որը աջակցեց Փաշինյանի գլխավորած շարժամը եւ դեմ խոսեց նախկին իշխանություններին։

«Մենք երբեք չենք թռվռացել, չենք ցուցադրել, փորձել ենք օգտակար լինել շարժմանը գործնական առումով։ Ամբողջ ընթացքում տեսել եք, մենք երբեք ոչ հարթակ բարձրացանք, ոչ ելույթ ուզեցինք, բայց ժողովդի կողքին ենք եղել՝ ընդ որում նախապես հայտարարելով, որ ոչ մի ակնկալիք չունենք, ոչ մի պաշտոն չենք ուզում, ձերն է հեղափոխությունը, ժողովուրդը ձեր կողքին է կանգնած, լավ եք արել, գնացեք մինչեւ վերջ , մենք էլ ենք ժողովրդի հետ։ Էս իշխանությունը հետ բերեց ինսունութին մեզնից գողացածը, դա բավարար է»,- ասել է  Արամ Մանուկյանը ։

Անդրադարնալով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե ժամանակին, երբ ՀԱԿ առաջնորդ , առաջին նխագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանը հանդես եկավ իր հայտնի Քաղաքագիտական վերլուծությամբ ու խոսեց ԲՀԿ֊ի ու Գագիկ Ծարուկյանի հետ համագործակցության անհրաժեշտության մասին, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատճարով կապերը խզեց ՀԱԿ֊ի հետ, մինչդեռ այժմ Փաշինյանն ինքը  գնաց նույն ճանապարհով եւ փաստացի, դե յուրե վարչապետ դարձավ նաեւ Ծարուկյան դաշինքի քաղաքական աջակցությամբ ու մանդատով,  Արամ Մանուկյանը պատասխանեց․ «Էնքան կուզեի էսօր նստել ու քննադատել, բայց  ես քաղաքական գործիչ եմ եւ հարգում եմ քաղաքականության կանոնները, առնվազն հարյուր օր պետք է չխանգարես, պետք է նպաստես, եթե կարող ես, ասելիք շատ կա, գայթակղությունը մեծ է, որ ես կարող եմ նստել եւ խոսել այսօրվա կոնկրետ սխալների մասին, բայց ես լավ գիտակցում եմ, որ դրանով ես կնպստեմ ՀՀԿ֊ի երազը իրականացնելուն։ Ժամանակը կգա, մի քիչ կամրանա, արտահերթ ընտրությունների հարցը կկազմակերպվի, նոր ՀԱԿ֊ն իր անաչառ դիրքորոշումները կհայտնի»։ 

ԱրամՄանուկյանը  շեշտել է, որ այս պահին անհրաժեշտ է  հեղափոխությունն ավարտին հասցնել, ինչը Արամ Մանուկյանը համարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի ձեւավորումը։ « Եթե այս երկրորդ փուլը չիրականացվի, Հայաստանը  կհայտնվի ավելի ծանր պայմաններում, քան մի քանի ամիս առաջ էր»,֊նշել է Արամ Մանուկյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ