26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես պետք է պաշտպանեմ թե՛ Փաշինյանին, թե՛ նրա կառավարությանը, թե՛ ՀՀ շահերը. Է. Շարմազանով

«Իմ երկրի կառավարությունն՝ իմ երկրի կառավարությունն է: Փաշինյանն իմ երկրի վարչապետն է, ես պետք է պաշտպանեմ թե Փաշինյանին, թե նրա կառավարությանը, թե ՀՀ շահերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ՍԾՏՀ-ում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադարձ եղա՞վ՝ անկախ նրանից, որ կառույցը քաղաքական չէ:

«Չերչիլն ասում էր՝ ես անխնա քննադատում եմ իմ երկրի կառավարությանն իմ երկրի ներսում, սակայն ինձ երբեք շռայլություն թույլ չեմ տա, որպեսզի իմ երկրի կառավարությանը քննադատեմ իմ երկրի սահմաններից դուրս: Ես ԱԺ պատգամավոր եմ և ընտրվել եմ, որպեսզի պաշտպանեմ ՀՀ պետական շահը: Միջազգային հարթակներում բոլորս պետք է վարվենք այդպես՝ ստորադասենք մեր քաղաքական, կուսակցական շահը: Կուսակցական պայքարի համար կան տեղեր, մեթոդներ, բայց ոչ երբեք միջազգային վեհաժողովներում»,- ասաց Շարմազանովը:

ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց, որ բոլորը հետաքրքրված էին Հայաստանում տեղի ունեցածով ու հետագա անելիքներով:

«Ոչ պաշտոնական շփումներում շատ մեծ էր հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ: Բոլորը հիացմունքով էին արտահայտվում, որ առանց զոհի, առանց կրակոցի տեղի ունեցավ այդ ամենը»,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ