26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ասում են ձեր ժամանակը անցել է, ինչպե՞ս կարող է զինվորի ժամանակը անցնել

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի կարծիքով, Մանվել Գրիգորյանի արարքը դատապարտելի երևույթ է, բայց ավելի լուրջ երևույթներ էլ կան, որոնք չպետք է աչքաթող անել: Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ինձ թվում է մենք կամաց-կամաց սկսել ենք հալածել մեր ազատամարտիկներին: Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց մի մոռացեք, որ մենք պատերազմի մեջ ենք և իրավիճակը սրել չի կարելի»,-ասաց նա:

Եղիազարյանի խոսքով՝ բոլորին էլ պետք է ձերբակալել, ովքեր անօրինական ճանապարհով դրամ են յուրացրել, բայց չպետք է դա անել այսպիսի աղմուկ բաձրացնելով:

Ըստ նրա՝  առանց կամավորի մենք չենք  կարող հաղթել ոչ մի պատերազմում, հատկապես հիմա երբ սահմանին լարվածություն է նկատվում. «Ասում են ձեր ժամանակը անցել է, ինչպե՞ս կարող է զինվորի ժամանակը անցնել»,-նշեց  հրամանատարը:

Նա հավելեց նաև, որ կան մարդիկ, ովքեր կռվի կամ պատերազմի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, սակայն հիմա ԵԿՄ-ի անդամ են, և նրանք հիմա սևացնում են մյուս ազատամարտիկների անունները. «Ես կարծում եմ՝ պետք է ԵԿՄ-ի անունը փոխել, բայց անունը այստեղ այնքան էլ էական չէ, ինչ անուն էլ որ դնենք պետք է առաքինի, նորմալ մարդկանց հավաքել»,-ասաց Եղիազարյանը  և հավելեց, որ այդ անունը մաքրելու համար երկար ժամանակ է պետք լինելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ