29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին

Без названия (1)

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Թուլսի Հաբարդին, որտեղ իր անհանգստությունն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանում ներկայացվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:

«Այդ տեղեկությունները բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում, որը ես կցանկանայի ներկայացնել ձեզ: Իմ անհանգստությունը, մասնավորապես, այն է, թե որտեղից է Ադրբեջանն ստացել այդ ուղղաթիռները եւ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանի ենթակայության տակ»,-ասված է Արփինե Հովհաննիսյանի նամակում:

Նա խնդրել է համանախագահներին հետեւել իրավիճակին եւ տեղեկատվություն տալ իրեն հուզող հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի ղեկավարներին՝ կապված ադրբեջանական լրտավամիջոցների տեղեկությունների հետ, ըստ որոնց առաջիկա օրերին զորահանդեսին Ադրբեջանը ներկայացնելու է նաեւ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ