29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ-որ մի պահի «հաց ու տեսարաններ» հիբրիդը կարող է հոգնեցնել

_TM_7554

…Հեղափոխական ժամանակահատվածին հաջորդել է հետհեղափոխականը։ Պատմությունն ու քաղաքագիտությունն ասում են, որպես օրինաչափություն, հեղափոխություններից հետո հիմնականում հաստատվում է դիկտատուրա։ Օրենքի՞, անձի՞։ Հայաստանում ո՞ր տարբերակն է։ Այս պահին դժվար է այդ հարցերին պատասխանելը։ Բոլոր բաղադրիչներն էլ առկա են։ Թե հետագայում այդ խառնուրդից ինչ կգոյանա, պետք է սպասել։

Բոլոր դեպքերում, քայլ է արվում երկիրը կոռուպցիայից մաքրելու, հին կուռքերը տապալելու, նոր իրավահարաբերություններ հաստատելու։ Գործընթացը ցավոտ է, մասամբ էլ՝ վերջը անտեսանելի։ Հետհեղափոխական այս շրջանում ևս հասարակությունը սթրեսների միջով է անցնում։ Մի կողմից, դա ղեկավարելի է պահում հանրությանը, մյուս կողմից` սկսում է գործել հասարակության դեռ չզարթնած, սակայն քիչ-քիչ դրսևորվող ինքնապաշտպանությունը, որովհետև ինչ-որ մի պահի «հաց ու տեսարաններ» հիբրիդը կարող է և հոգնեցնել հենց միայն այն պատճառով, որ քանդել-ապամոնտաժելու այդ գործողություններին չեն հետևում իրական, բարեփոխումներին միտված, երկրի տնտեսությունը, քաղաքական դաշտն առողջացնող հարակից գործընթացներ։

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ