26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է ոստիկանության տարածած հաղորդագրությունից. Ա1+

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման համար:

Ոստիկանությունը հայտարարել է, որ 2017թ. փետրվարից 2018թ. հունիս գումար է փոխանցվել չմատուցված ծառայության համար: Ալեքսան Զաքարյանի համար առնվազն տարօրինակ է նման ձեւակերպումը, երբ իրենց աշխատանքը տեսանելի էր հանրության զգալի հատվածի համար, եւ ամբողջ այդ ծախսը, ներառյալ աշխատավարձերը, փաստաթղթավորված է: Ինչ վերաբերում է ծառայությունների որակին` նա հիշեցնում է, որ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին` որպես նեղ մասնագիտական կազմակերպություն եւ մեծ ներդրում ունի անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման եւ սպասարկման ոլորտում: Ալեքսան Զաքարյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Որեւէ լումա մենք չենք յուրացրել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ