26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ. թեժ վեճ ԵԿՄ-ում. Հրապարակ

Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ՝ «միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ: Թեժ վեճ է ծավալվել, բանը ձեռնամարտի չի հասել միայն ընկերների միջամտության շնորհիվ: Նիստում որոշել են «հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մ․ Գրիգորյանի լիազորությունները:

Մինչեւ արտահերթ համագումար կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը։ Մինչեւ առաջիկա վարչության նիստը՝ հունիսի 24-ը, ԵԿՄ համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա»: Ազատամարտիկները որոշել են հետայսու շարժվել Վազգեն Սարգսյանի գաղափարներով: Իսկ համագումար կարող է հրավիրել ԵԿՄ վարչությունը՝ 180 անդամների 2/3-ի համաձայնությամբ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ