26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվելը մենակ չի կերել էդ ամեն ինչը, թող պարզեն՝ ով կա բանդայի մեջ

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պարտավոր են անցկացնել հետախուզություն՝ պարզելու համար, թե ովքեր են եղել Մանվել Գրիգորյանի հանցակիցները: Այս մասին նա ասաց ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Անպայման պետք է անցկացվի աուդիտ, քանի որ գուցե ներկայացված փաստերի հետ կապված կան ներքին խնդիրներ, որոնք մենք չպետք է մեզ վրա վերցնենք, թող պետությունը կազմակերպի այդ աուդիտը: Մանվելը մենակ չի կերել էդ ամեն ինչը, թող տեսնեն թե էդ բանդայի մեջ ովքեր են մասնակից եղել»,-նշեց Հակոբյանը և հավելեց, որ  զանցանքի մասնակիցները պետք է օրենքի ողջ ուժով պատժվեն:

Անդրադառնալով հարցին, թե գուցե ԵԿՄ նախագահ դառնա Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը, Հակոբյանն ասաց, որ Նազիկ Ամիրյանի հետ հանդիպելու որևէ նախաձեռնություն այս պահին չկա. «Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի հարցին, ապա մենք արդեն հայատարարել ենք, որ ԵԿՄ-ն տեսնում ենք առանց նախագահի՝ կոնսենսուսով»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ինքը վաղուց է եկել այն կարծիքին, որ Մանվել Գրիգորյանը չպետք է կառավարի ԵԿՄ-ն. «Ես դա ասել եմ դեռևս 90-ականներից: Ես ասել եմ, որ Վազգեն Սարգսյանի մահից հետո երկրապահը շեղվեց այն գաղափարից, ինչին որ պետք է ծառայեր և մտավ տնտեսական դաշտ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, այսօր, ԵԿՄ կենտրոնական գրասենյակում հրավիրված հանդիպմանը որոշվել է հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ