26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված Դալլաքյանին ասել է` կներես /վիդեո/

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակով այսօր լրագրողներին առաջին ճեպազրույցը տվեց եւ հայտարարեց, որ զբաղեցնելու է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: “Ես ներկայացնելու եմ հանրապետության նախագահի տեսակետը ԱԺ-ում, որի նպատակով փոփոխություն պետք է արվի “ԱԺ կանոնակարգ” օրենքում, որով հնարավորություն կընձեռվի նախագահի ներկայացուցչին ԱԺ-ում ունենալ արտահերթ ելույթի հնարավորություն”,-հայտարարեց ԱԺ հնաբնակն ու հավելեց, որ նախագահի անունից զբաղվելու է օրենսդրական որոշակի գործունեությամբ:

Իր լիազորությունների շրջանակը ներկայացնելով` Վիկտոր Դալլաքյանն ասաց նաեւ, որ իր գործառույթների մեջ մտնելու է կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունները համակարգելը: Վիկտոր Դալլաքյանը հետևելու է նաեւ մամուլի հրապարակումներին և ԶԼՄ-ներով հնչած  հարցերի շուրջ առաջարկություններ ներկայացնելու ՀՀ  նախագահին:

Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ մինչ իր նշանակման մասին հրամանագիրը, մամուլով հետեւել է, թե լրատվամիջոցներն իրեն ինչ պաշտոնների են նշանակում: Վիկտոր Դալլաքյանը, ինչպես ինքն ասաց, շարունակելու է “անվճար խորհրդատվություն” մատուցել, այդ թվում եւ լրագրողներին, որոնցից ոմանք, ըստ պատգամավորի, թեեւ ելումուտ են ունեցել իր աշխատասենյակ, խորհրդարանական ընտրություններից հետո անգամ չեն զանգահարել իրեն` հարցնելու, թե ինչպես է, փոխարենը, իր մասին ամեն ինչ գրել են բացի ճշմարտությունից: Այսուհանդերձ, Վիկտոր Դալլաքյանն ասաց, թե բոլորին ներում է, “ որովհետև Աստված ասել է` կներես”: Նոր կարգավիճակում Վիկտոր Դալլաքյանի ճեպազրույցն այքանով չսահմանափակվեց: Նախկին պատգամավորը թվարկեց այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հեղինակել է:

Իսկ հարցին, թե ինչպես ստացվեց, որ հանրապետության նախագահի նախկին քննադատն այժմ նրա ներկայացուցիչն է խորհրդարանում, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ իր 17 –ամյա պատգամավորական գործունեության ընթացքում թե քննադատել  է, թե  համագործակցել  ՀՀ  բոլոր երեք նախագահների հետ: Նրա խոսքով, քննադատելն ու համագործակցելը տեղավորվում են ԱԺ գործառույթների մեջ: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց նաեւ, որ իր նշանակման հետ կապված պայմանավորվածությունը վաղուց է եղել : “Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը ճշգրիտ քայլ է կատարել”,-եզրափակեց Վիկտոր Դալլաքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ