20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպամետ ուժից մինչեւ Ծառուկյան. ինչպիսին կլինի Հայաստանի քաղաքական ներկապնակը

Հրապարակախոս  Տիգրան Խզմալյանը կարծում է, որ սպասվող արտահերթ ընտրություններին  ընդառաջ  Հայաստանի ներքաղաքական արենայում նոր՝ եվրոպամետ լիբերալ-դեմոկրատական քաղաքական բեւեռ կձեւավորվի:

«Կարեւոր եւ միգուցե երկրի համար ամենակարեւոր, պայմանական ասենք` եվրոպական ուղղության ուժը, որին հարում եմ ես եւ որի շրջանակներում եմ` որպես քաղաքացի, փորձելու եմ  գտնել ելքեր իմ երկրի, իմ սերնդի , իմ համախոհների համար, կարծում եմ կլինի երրորդ բեւեռը»,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Խզմալյանը նոր ուժի առաջացումն անխուսափելի է համարում . «Ներկայիս վարչապետի եւ կառավարության գործողությունները ուղղակի պարտադրում են անել դա , այլ ոչ թե  նստել սպասել, թե երբ դա կանեն իրենք, իրենք ըստ երեւույթին անում են այն, ինչ համարում են անհրաժեշտ: Մենք էլ պետք է  անենք այն, ինչ մենք ենք համարում անհրաժեշտ` որպես կառուցողական ընդդիմություն: Սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է, որը օր առաջ պետք է սկսվի Հայաստանում»:

Քաղաքական պայքարն, ըստ Խզմալյանի՝ հիմնականում երեք ուղղությամբ կընթանա: Ամենամեծ քաղաքական ուժը, ըստ նրա,  իներցիայի օրենքների համաձայն՝ կլինի Նիկոլ Փաշինյանի համախոհներից կազմված կորիզը: «Ըստ երեւույթին, այն իրեն կներկայացնի իբրեւ հայակենտրոն ուժ, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, կարելի է միայն ողջունել հայակենտրոն գաղափարը, որին ժամանակին եւ ես եւ իմ ընկերները` մասամբ հիմա կալանավորված,  հարում էինք, սակայն այդ հայամետությունը ինքնըստինքյան խաբուսիկ մի բան է, ամեն ինչ կախված է այն  բովանդակությունից, որը մենք դնում ենք դրա տակ»,-նշեց  Խզմալյանը:

Երկրորդ բեւեռն , ըստ նրա,  կհամախմբվի  Գագիկ Ծառուկյանի շուրջ եւ կլինի հավաքվող ռուսամետ կամ ռուսաստեղծ քաղաքական ուժերի խմբավորումը. «Դա շատ խայտաբղետ եւ փխրուն դաշինք է լինելու, այնտեղ լինելու են հատուկ ծառայությունները, լինելու են տարբեր նախկին իշխանությունների բեկորներ, լինելու են մարդիկ, ովքեր ուղղակի դրա միջոցով փող են աշխատում: Սարսափելի մի խճանկար է լինելու, եւ նրանք իսկապես լինելու են քանակությամբ երկրորդ ուժը՝ բավական մեծ եւ լուրջ, որովհետեւ այնտեղ մեծ եւ լուրջ նյութական ու կազմակերպչական ներուժ է աշխատում, կարծում եմ, հավակնելու են  1/4- ից մինչեւ 1/3  ձայներ՝ գնելով, կաշառելով»:

Այս դաշինքն, ըստ բանախոսի՝ իրականում որւեէ վստահություն չի կարող ներշնչել:  «Կարող եմ ասել, որ նրանք կներկաայցնեն աշխարհում հաճախ հանդիպող բրենդը` դա դեմագոգիան է` դեմոկրատիայի շորերով, դեմագոգիա է դեմոկրատիայի փոխարեն, դա կապահովի իրենց ձայները: Ռուսաստանը փող չի խնայի նրանց մակերեսի վրա պահելու համար, սակայն հիմա էս պահին նրանք ապահովում են այն,  ինչ ունենք` դա երկիշխանությունն է»:

Դաշնակցության  չարաբաստիկ «ճկունությունը», Խզմալյանի խոսքով,  ՀՅԴ-ին կտանի դեպի այն բեւեռ, որը դառնալու է նոր իշխանություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ