25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է Արցախը ներկայացնել. Դավիթ Բաբայանը՝ պաշտոնական Երեւանին

«Անդրադարձ եղել է Լավրով-Մնացականյան հանդիպմանը, համանախագահները Երեւանում խոսել են նախագահի հետ, այս համատեքստում պետք է դիտարկել: Նոր բան չկա եւ այս ձեւաչափերով անդրադարձ եղել է»,-Henaran.am –ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ՝անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադարձ չի եղել:

Նշենք, որ բարձր մակարդակի հանդիպումներում, ավանդաար երկու երկրների ղեկավարները շոշափել են հարցը: Մեր հարցին, Փաշինյան-Պուտին հանդիպմանը Արցախի խնդրին չանդրադառնալու հանգամանքը արդյո՞ք կարող է պայմանավորված լինել վարչապետի այն հայտարարությամբ, թե ինքն իրավասու չէ բանակցային գործընթացում Արցախը ներկայացնել, Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Ինքը հայտարարեց, որ բարոյական տեսանկյունից չի կարող ներկայացնել եւ այլն, բայց մենք գտնում ենք, որ  նա ունի իրավունք, վաստակել է բարոյական ու քաղաքական տեսանկյունից Արցախը ներկայացնելու իրավունք, որովհետեւ ի վերջո, Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, իսկ քանի որ բանակցությունները ոչ լիարժեք ձեւաչափով են ընթանում, իհարկե, պետք է Արցախը ներկայացնել, այլ հարց է, որ պետք է վերականգնել բանակցային լիարժեք ձեւաչափը»,-Henaran.am –ին ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կառավարության ծրագիրը խորհրդարաին ներկայացնելիս հայտարարել էր, որ չի  կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել իրեն:

Անդրադառնալով  բանակցություններին Արցախի ներգրավման խնդրին, Դավիթ Բաբայանն ասաց. «Լավ է, որ Հայաստանի իշխանությունները պահպանեցին այս քաղաքականությունը, բայց պետք է հասկանալ, որ սա շատ բարդ ու երկարատեւ գործընթաց է, պետք է պարզապես աշխատել եւ փորձել ինչ-որ բան անել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ