26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է կաթողիկոսի թեկնածուն

Հայ եկեղեցու առողջացմանն ու հզորացմանն ուղղված պայքարն ի նկատի ունենալով, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները, հունիսի 6-ից, մեկնարկել են բողոքի ակցիաներ՝ պահանջելով Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսից, որ հեռանա և լքի Լուսավորչական Հայրապետական գահը: Հատկանշական է, որ նախաձեռնողների մեծամասնությունը, Եկեղեցու կառույցներից հեռացված, կոչումազրկված, փիլոնազրկված, կարգալույծ եղած աշխարհիկ և հոգևորական այրեր են:

Նրանց թվում, շատ են նաև հոգևոր ճեմարանում ուսանած, բայց կարգապահական, առաջադիմության, դավանաբանական և այլ խնդիրների պատճառով ուսումն այդպես էլ չավարտած և հոգևոր ծառայության չանցածները:

Նույն այս մարդիկ, այս օրերի ընթացքում հասցրեցին, ոտքի կոխան, ծախված, սատանի ծառա, ստրուկ և այլ անուններով պիտիակավորել, մի շարք սիրված և հայտնի, բարձրաստիճան հոգևորականների: Պարզից էլ պարզ է դառնում, որ նրանք դեմ են ոչ միայն Կաթողիկոսին, այլ նաև մի շարք հոգևորականների, հետևաբար այդ անձինք ևս տվյալ ակտիվիստների խմբի Կաթողիկոսական թեկնածուն չեն և չեն կարող լինել ու արժանանալ հավանության:

Պարզվում է, որ նրանք ունեն կոնկրետ իրենց կաթողիկոսի թեկնածուին և ցանկաում են Հայրապետական գահին տեսնել կոնկրետ նրան: Իսկ ո՞վ է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստների կաթողիկոսը, ու՞մ և ի՞նչին են կողմ նրանք:

Կրկին անդրադառնալով առաջին պարբերությանն ու վերլուծելով՝ հասկանում ենք, որ նրանց կաթողիկոսի թեկնածուն, նա է, ով որ «կների» նրանց մեղքերը և կնշանակի հոգևոր պաշտոնների…: Այսպիսով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները ծառայություն են մատուցում, այդ խորհրդավոր անձին, պահանջում, կաթողիկոսի հրաժարականը, որպեսզի Կաթողիկոսի «աթոռը ծախեն» իրենց «մեղքերը ներողին»:

Հայկ Կիսեբլյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ