26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շվեյցարահայ համայնքային կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել Բեռնում

Սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ:

Բողոքի հանրահավաքը սկսվեց ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից` Հելվեթիապլաց հրապարակում եւ տեւեց մոտ 2 ժամ: Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան եւ դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեյցարական մասնաճյուղը եւ “Սեւակ”
միությունը:

Բողոքի ակցիային մասնակցում էին հայ համայնքի մոտ 100 ներկայացուցիչ` Շվեյցարիայի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներից` Ժնեւից,
Ցյուրիխից, Լոզանից, Նյուշատելից, Աարաուից, Լուգանոյից, ինչպես նաեւ շվեյցարական հասարակության ներկայացուցիչներ:

Ելույթ ունեցան Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհրդական, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը, խմբի գլխավոր քարտուղար Սարկիս Շահինյանը, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Անդրեաս Դրայզիբները, համայնքի երիտասարդական կառույցների ներակայացուցիչ Միգանուշ Բաղրամյանը: Ելույթ ունեցողները քննադատեցին Հունգարիայի իշխանությունների որոշումը, ինչպես նաեւ պահանջեցին շվեյցարական իշխանություններից հստակ դիրքորոշում արտահայտել Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների առնչությամբ:

Ելույթներից հետո պատվիրակություն ուղարկվեց Հունգարիայի դեսպանություն, որտեղ շվեյցարահայ համայնքի անունից բաց նամակ հանձնվեց դեսպանության գործերի հավատարմատարին:

Բաց նամակում նշվում է հայ համայնքի խորը հիասթափությունն ու մտահոգությունը` Հունգարիայի իշխանությունների որոշումից, դատապարտվում է Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելու եւ հերոսացնելու քաղաքականությունը, ինչպես նաեւ պահանջվում Հունգարիայի կառավարությունից հրապարակայնորեն ճանաչել գործած սխալը, դատապարտել Ալիեւի կողմից Սաֆարովին ներում շնորհելը եւ հետ կանչել Բաքվում Հունգարիայի դեսպանին:

Միջոցառումը լուսաբանվել է շվեյցարական մամուլում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ