19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահականից չեն ներկայացնում Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը

Իրադարձությունների անակնկալ զարգացումների պատճառով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի շուրջ քննարկումները կարծես թե  դադարել էին, սակայն թեման կրկին սկսել է ակտուալ դառնալ:

Ապրիլի 26-ի երեկոյան, այն ժամանակ դեռ ԱԺ  պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 
«Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո «Հետք» լրատվական կայքը դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանի ներկայացրած փաստաթղթերի պատճենները:

 Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ նախագահի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղեկանքն է, որը ներկայացվել է Ազգային ժողով և «համարվել է պատշաճ»:

Հասմիկ Պետրոսյանը հրաժարվել է տրամադրել Արմեն Սարգսյանի՝  Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցման հետ կապված փաստաթղթերը՝  նշելով, որ դրանք«անձնական բնույթ ունեն, ուստի և նպատակահարմար չենք համարում դրանց տրամադրումը»:

«Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այդ թղթերը տրամադրելուն, դա արվել է ծանոթացման համար, քանի որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դա նրան անձամբ խոստացել էր»,- գրված է նախագահի օգնականի պատասխանի տեքստում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ