24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանդուրժող տեսակի պակաս կա

Հանդուրժողականությունն ու մարդկային վերաբերմունքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ որպես պետական գործչի ու մարդու ամենաբնորոշ գծերից էր: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով, նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում Անդրանիկ Մարգարյանը  կարողանում էր բոլորի հետ երկխոսել:  «Մեր հանրապետության պատմությունը եւ ներքաղաքական կյանքը շատ սուր իրավիճակներ են ունեցել,  բայց Անդրանիկ Մարգարյանը միշտ այդ լարված իրավիճակներում ցանկացած կողմի հետ կարողացել է քննարկել ցանկացած հարց», -շեշտեց Սամվել Նիկոյանը:

Նրա խոսով սա շատ արդիական է մերօրյա քաղաքական իրավիճակում, երբ հաճախ անհանդուրժողականության դրսեւորումների ենք ականատես լինում:

«Երբ դու կարողանում ես շփվել, հարաբերվել, խոսել, լսել, դա շատ կարեւոր է, այդ մարդկային տեսակի պակասը միշտ զգացվել է զգացվելու է եւ  այժամ զգացվում է: Նման անհատները պետության մեջ լուսավոր կետ են թողնում հենց այդ հանդուրժողականության , պետության շահը բարձր պահելու եւ մնացածը՝  կուսակցական, իշխանական շահը դրան ստորադասելու ,  բարձր գաղափարը, ինչը նաշանակում է պետություն, առաջին տեղում դնելու շնորհիվ», – : Henaran.am –ին ասաց Սամվել Նիկոյանը:

Հիշեցնենք, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: ՀՀԿ վերնախավը կուսակցության նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ